Հոլի Բերին հանդես կգա որպես զորավար Հանիբալի մասին սերիալի պրոդյուսեր
Ճանաչված հոլիվուդյան դերասանուհի Հոլի Բերին պատրաստվում է հանդես գալ կարթագենցի զորավար Հանիբալի մասին պատմող սերիալի պրոդյուսերի դերում, հայտնում է Лента-ն՝ The Hollywood Reporter-ին հղումով։
Սերիալը ստեղծվում է A+E Studios և Red Arrow Entertainment ընկերությունների համագործակցության շրջանակներում, սցենարի հեղինակն է Ջեֆրի Քեյնը, իսկ գլխավոր դերակատարի մասին ոչինչ հայտնի չէ։ Անհայտ է նաև առաջին սերիայի ցուցադրության ամսաթիվը։
Սերիալի գործողությունները տեղի են ունենալու մ.թ.ա. 3 դարում։ Հեղինակները մտադիր են ներկայացնել Հանիբալի կյանքն ամբողջությամբ՝ ծնվելուց մինչև մահ։
Բերին ասել է, որ մեծ անհամբերությամբ է սպասում աշխատանքների մեկնարկին։
«Հանիբալը ոչ միայն մեծագույն աֆրիկացի զորավար էր, այլև լավագույն զորավարն ամբողջ աշխարհում»,-հավելել է դերասանուհին։
2001թ. Հոլի Բերին արժանացել է հեղինակավոր «Օսկար» մրցանակի՝ դառնալով պատմության մեջ այս մրցանակը ստացած առաջին աֆրոամերիկուհին։










