Արքայադուստր Դիանայի կերպարի լավագույն մարմնավորումները՝ լուսանկարներով

23:32 • 03.12.13

Արքայադուստր Դիանայի կյանքի վերջին երկու տարիների մասին պատմող ֆիլմը վերջերս հայտնվել է վարձույթում, ինչի առիթով էլ Euromag-ը ներկայացրել է Լեդի Դիի կերպարի ամենավառ մարմնավորումները:

 

«Դիանա. Սիրո պատմություն»

Դիանայի մասին պատմող վերջին ֆիլմը կոչվում է «Դիանա. Սիրո պատմություն», որում գլխավոր դերը մարմնավորում է հայտնի հոլիվուդյան դերասանուհի, ծագումով անգլիացի Նաոմի Ուոթսը:


«Դիանա. Արքայադստեր վերջին օրերը»


2007-ին նկարահանված ֆիլմի հեղինակները վերարտադրել են արքայադստեր կյանքում վերջին տարվա ընթացքում տեղի ունեցած իրադարձությունները՝ ներկայացնելով նրա ինքնատիպ ու իրարամերժ կերպարի ողջ խորությունը: Ֆիլմում Դիանայի նուրբ ու փխրուն կերպարը մարմնավորել է իռլանդացի դերասանուհի Ջենեվիեվա Օ’Ռեյլին:


«Սիրահարված արքայադուստրը»


Դիանայի մահվանից մեկ տարի առաջ՝ 1996-ին լույս տեսած ֆիլմը, որում նրա դերը մարմնավորել էր անգլուհի ջուլի Կոկսը, պատմում է Լեդի Դիի և Ջեյմս Հյուիթի գաղտնի սիրո մասին: Ֆիլմը նկարահանվել է վավերագրական փաստերի հիման վրա, ինչի մասին խոստովանել է նաև արքայազն Չարլզը:

 

«Արքայազն Չարլզի և Դիանայի թագավորական սիրավեպը»


1982-ին նկարահանված «Արքայազն Չարլզի և Դիանայի թագավորական սիրավեպը» ֆիլմում գլխավոր դերում նկարահնվել է Քեթրին Օքսենբերգը: Հատկանշական է, որ Քեթրին Օքսենբերգը Հարավսլավիայի արքայադուստր Էլիզաբեթի դուստրն է և, համապատասխանաբար, Մեծ Բրիտանիայի թագավորական ընտանիքի հեռավոր ազգականը:


«Դիանայի իրական պատմությունը»


1993-ին Բրիտանիայում էկրան բարձրացավ «Դիանայի իրական պատմությունը» ֆիլմը, որը ներկայացնում է Չարլզի և Դիանայի ամուսնության բոլոր մանրամասները: Գլխավոր դերը մարմնավորել է անգլուհի Սերենա Սկոտ Թոմասը, ով հետագայում մարմնավորել է Քերոլ Միդլթոնի՝ Քեյթ Միդլթոնի մոր կերպարը 2011-ին թողարկված «Ուիլյամն ու Քեյթը» ֆիլմում: