Հայաստանը նման է շերեփուկի. Նիկոլայ Ծատուրյանը կողմ է Մշակույթի նախարարությունը Գյումրի տեղափոխելուն
Գյումրիի Վարդան Աճեմյանի անվան պետական թատրոնի գեղարվեստական ղեկավար Նիկոլայ Ծատուրյանը կողմ է Մշակույթի նախարարությունը Գյումրի տեղափոխելուն:
«Եվ ոչ միայն այդ նախարարությունը, պետք է մի քիչ ապակենտրոնացվի Երևանից, որովհետև ամեն ինչը տարաք Երևան, Երևան, Երևան, և Հայաստանը նման է շերեփուկի: Իսկ մնացած տեղերից ժողովուրդը քոչում է: Ինչ-որ ձևով պետք է դրա առաջը պահել: Ես չգիտեմ, թե Գյումրիում ինչ բան կլինի, բայց նախարարն ամեն ինչ անում է, որ մնա Երևանում»- Tert.am- ի հետ զրույցում ասաց ռեժիսորը:










