Փարիզի ժառանգության մաս կազմող 250 նմուշ կվաճառվի առցանց խանութի միջոցով
Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզի իշխանությունները դեկտեմբերի 5-ին կգործարկեն արտասովոր առցանց խանութ, որտեղ գնորդները հնարավորություն կունենան ձեռք բերել Փարիզի ժառանգության մաս կազմող 250 տարբեր իր։
Ինչպես հայտնում է Euromag-ը, առավելագույն արդյունքի հասնելու համար խանութը հասանելի կլինի 6 լեզվով՝ ֆրանսերենով, անգլերենով, իսպաներենով, գերմաներենով, պորտուգալերենով ու ռուսերենով։
Առցանց խանութի ստեղծողների համաձայն՝ այն կօգնի միավորել տարբեր ազգերի ներկայացուցիչներին, ովքեր ցանկանում են հաղորդակից լինել ֆրանսիական մշակույթին, դրա ժառանգությանն ու առայսօր անհայտ գանձերին։










