Թըրների անվան մրցանակն այս տարի ստացել է ֆրանսուհի Լոր Պրուվոն
Բրիտանական Թըրների անվ. գեղարվեստական հեղինակավոր մրցանակին այս տարի արժանացել է Լոնդոնում բնակվող ֆրանսիացի նկարչուհի Լոր Պրուվոն՝ «Wantee» ստեղծագործության համար, հայտնում է ИТАР-ТАСС-ը։
Թըրների անվ. մրցանակի հանձնման արարողությունն այս տարի առաջին անգամ կայացել է Անգլիայի սահմաններից դուրս՝ հյուսիսիռլանդական Լոնդոնդերի քաղաքում։
Մրցանակը հիմնվել է 1984թ. և բրիտանական գլխավոր մրցանակն է ժամանակակից արվեստի ոլորտում, ամենահեղինակավորներից մեկը՝ Եվրոպայում։ Այն անվանակոչվել է ի պատիվ անգլիացի նկարիչ Ուիլյամ Թըրների։ Մրցանակին, որի դրամական պարգևը 40 հազ. դոլար է, կարող է արժանանալ 50 տարեկանից փոքր յուրաքանչյուր բրիտանացի նկարիչ, ով ներկայացնում է իր աշխատանքները վերջին 12 տարիների ընթացքում։










