Բեյոնսեն գումար է բաժանել սուպերմարկետի հաճախորդներին (լուսանկարներ, տեսանյութ)

18:01 • 22.12.13

Հայտնի երգչուհի Բեյոնսեն շարունակում է հաճելիորեն զարմացնել իր երկրպագուներին։ Հանկարծակի թողարկելով ալբոմ՝ երգչուհին որոշել է օրիգինալ տարբերակով գովազդել այն։

Ինչպես գրում է loveradio.ru-ն՝ դեկտեմբերի 20-ին Բեյոնսեն հանկարծակի հայտնվել է Մասաչուսեթս նահանգի Walmart ցանցի խանութներից մեկում, վերցրել սայլակը և սկսել գնումներ կատարել։ Այնուհետև Բեյոնսեն մոտեցել է խանութի ծառայողական բարձրախոսին, շնորհավորել հաճախորդների Սուրբ ծնունդը և հայտարարել, որ բոլորի համար անակնկալ է պատրաստել։

Որպես նվեր երգչուհին յուրաքանչյուր այցելուին 50 դոլար արժողությամբ վկայական է տվել։ Այդ պահին խանութում եղել է 720 գնորդ, և Բեյոնսեի նվերի ամբողջ գումարը կազմել է 37.500 դոլար։

Հարկ է նշել, որ Բեյոնսեն հենց այնպես չի ընտրել Walmart-ը ակցիա անցկացնելու համար. նման նախատոնական այցի պատճառն այն է, որ խանութի գլխավոր մրցակիցը հրաժարվել է համագործակցել Բեյոնսեի հետ և վաճառել նրա նոր ալբոմը, քանի որ երգչուհին որոշել է այն առցանց թողարկել։

Նման կերպ երգչուհին շնորհակալություն է հայտնել Walmart-ին համագործակցության համար։

Бейонсе поздравила покупателей супермаркета с Рождеством