Սպիտակ տունը խորհուրդ է տվել Լեպսին բողոքարկել իր դեմ պատժամիջոցներ սահմանելու որոշումը

18:14 • 23.12.13

Ռուսական էստրադայի աստղ Գրիգորի Լեպսն իրավունք ունի բողոքարկելու ԱՄՆ-ի վարչակազմի որոշումը՝ իր դեմ պատժամիջոցների ընդունման վերաբերյալ, հայտնում է Интерфакс-ը՝ վկայակոչելով Սպիտակ տանը։

 

«Ցանկացած ժամանակ նա կարող է բողոքարկել այդ որոշումը՝ խնդրագիր ուղարկելով Արտասահմանյան ակտիվների վերահսկողության վարչություն, որը ստուգում կանցկացնի ընդունված որոշման վերաբերյալ»,- նշել են ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի վարչակազմից։

 

Մինչդեռ Լեպսի մամուլի խոսնակ Մայա Սերիկովան նշել է, որ երգիչը մոտակա ժամանակում ոչինչ չի ձեռնարկի ամերիկյան վարչակազմի որոշումը բողոքարկելու համար։


«Չեմ բացառում, որ նման հայց կներկայացվի, սակայն մենք դեռ չենք եկել ոչ մի որոշման, և առաջիկա օրերին ոչ մի բողոքարկում չի ներկայացվի։ Միգուցե Ամանորից հետո»,- ասել է Սերիկովան։

 

Նրա խոսքով՝ այժմ երգիչը խիստ զբաղված է և իր փաստաբանների հետ դա քննարկելու ժամանակ չունի։

 

Գրիգորի Լեպսն ընդգրկվել էր ԱՄՆ-ի ֆինանսների նախարարության «սև ցուցակում»՝ «Եղբայրական շրջան» հանցավոր խմբավորման հետ կապեր ունենալու կասկածանքով։