Համացանցում է հայտնվել Ջոնի Դեպի մասնակցությամբ «Առավելություն» ֆիլմի առաջին թրեյլերը (տեսանյութ)
Համացանցում է հայտնվել «Առավելություն» («Transcendence») ֆանտաստիկ ֆիլմի առաջին ամբողջական թրեյլերը: Ֆիլմում խաղում են դերասաններ Ջոնի Դեպը և Մորգան Ֆրիմանը: Տեսանյութը տեղադրվել է YouTube-ում դեկտեմբերի 20-ին:
Դրանից մեկ օր առաջ Warner Bros. ընկերությունը հրապարակել է ֆիլմի երկու թիզեր: Կարճ տեսահոլովակներից մեկը կարդացել է Դեպը, երկրորդը՝ Ֆրիմանը:
Ֆիլմի պրեմիերան նախատեսված է 2014 թվականի ապրիլին: Դեպից և Ֆրիմանից բացի, նկարահանվել են Կիլիան Մերֆին, Ռեբեկա Հոլը, Փոլ Բեթանին և Քեյթ Մարան:
Դեպը ֆիլմում խաղում է գիտնականի դեր, ում ուղեղը տեղադրվել է գերհամակարգչի մեջ և դրա շնորհիվ ձեռք է բերել նոր գերհնարավորություններ:
«Առավելություն»-ը դարձել է Ուոլի Պֆիսթերի ռեժիսորական դեբյուտը: Պֆիսթերն ավելի վաղ հայտնի էր որպես օպերատոր, նա աշխատել է Քրիստոֆեր Նոլանի գրեթե բոլոր ֆիլմերի վրա:










