Հյու Ջեքմանը հրաժարվել է Հարի Հուդինիի դերից
Հոլիվուդյան ճանաչված դերասան Հյու Ջեքմանը հրաժարվել է Սթիվեն Շվարցի «Հուդինի» մյուզիքլում մարմնավորել 20-րդ դարի հանրահայտ աճպարար Հարի Հուդինիին։
Ինչպես հայտնում է Лента-ն, դերասանը մերժել է, քանի որ չի կարող շատ ժամանակ հատկացնել մյուզիքլում իր կերպարի կերտմանը։ Ջեքմանը նշել է, որ իրեն շատ է դուր եկել մասնակցել «Հուդինիի» ստեղծման գործընթացին և հույս է հայտնել, որ աշխատանքային թիմին կհաջողվի շատ տպավորիչ գործ ստեղծել։
Մյուզիքլի ստեղծման մասին հայտնի էր դարձել դեռևս 2008թ., սակայն այդ ժամանակվանից ի վեր ստեղծագործական ողջ կազմը՝ կոմպոզիտորից մինչև գլխավոր դերակատար, փոխվել են։










