Կաթոլիկ աշխարհը տոնում է Սուրբ Ծնունդը. ավանդույթները` տարբեր երկրներում (լուսանկարներ)

01:32 • 25.12.13

Կաթոլիկ աշխարհը դեկտեմբերի 24-ի լույս 25-ի գիշերը տոնում է Սուրբ Ծննդյան լուսավոր տոնակատարությունը, գրում է Luxlux.net-ը և ներկայացնում, թե ինչպես են տարբեր երկրների բնակիչներ պատրաստվում տոնին:

 

ԱՄՆ


ԱՄՆ-ում ընդունված է նվերներով շնորհավորել միմյանց, որոնք ամերիկացիները տոնածառի տակ են դնում ողջ տոնական շաբաթվա ընթացքում: Երեխաները տոնի նախօրեին Սանտա Կլաուսից նվերներ են ստանում և նրա համար տոնածառի տակ կոնվետներ թողնում:
 


Կանադա


Կանադայում դեկտեմբերի 24-ին երեխաները շուտ են պառկում քնելու` հուսալով հնարավորինս շուտ ստանալ իրենց սուրբծննդյան նվերները: Իսկ Մեծահասակները հավաքվում են տոնական սեղանի շուրջ: Սուրբծննդյան նախօրեին Կանադայի թատրոնները համերգներ են կազմակերպում` հիմնականում սուրբծննդյան երգեր ներկայացնելով:
 


Նորվեգիա


Նորվեգիայում բոլորը ժամը երեքին ներկա են գտնվում եկեղեցու տոնական պատարագին: Շատերն այդ օրն այցելում են իրենց մահացած հարազատների գերեզմանները: Իսկ երեկոյան բոլորը հավաքվում են հանդիսավոր ընթրիքի սեղանի շուրջ: Պարտադիր թեյի սեղանից հետո բոլորը բացում են տոնածառի տակ դրված իրենց նվերները:
 


Ավստրիա


Այստեղ ընդունված է տոնածառը զարդարել ոչ թե ապակյա խաղալիքներով, այլ շոկոլադե կոնֆետներով և մարմելադից պատրաստված կերպարներով: Երեկոյան ընթրիքին բոլորը ներկայանում են գեղեցիկ հագուկապով: Ավստրացիները սովորաբար այդ երեկո չեն փակում տան դռները, քանի որ ցանկացած պահի կարող են հյուր ունենալ:


Իսպանիա


 Իսպանիայում պարտադիր է այցելել սուրբծննդյան պատարագին, որն անցկացվում է դեկտեմբերի 24-ին: Իսպանացիները հավաքվում են եկեղեցու դիմաց, որպեսզի պարեն ձեռք ձեռքի բռնած: Աստվածահաճ արարողությունից հետո շատերը ընկերների և հարազատների հետ գնում են իրենց սիրելի ռեստորանը` նշելու Սուրբ Ծնունդը: