Կոպենհագենը ճանաչվել է Եվրոպայի «կանաչ» մայրաքաղաք

19:19 • 25.12.13

Եվրոպական հանձնաժողովը պաշտոնապես Եվրոպայի «կանաչ» մայրաքաղաք է ճանաչել: Ինչպես հայտնում է Euromag-ը՝ տվյալ կոչումը քաղաքն ստացել է մրցակցային պայքարի արդյունքում՝ շրջանցելով 11 այլ քաղաք մասնակիցների:


Կոպենհագենում անցկացված «կանաչ» միջոցառումների շարքն են դասվում հեծանվորդների թվի ավելացումը, մթնոլորտ արտանետվող ածխաթթու գազի նվազեցումը և հատուկ վերաբերմունքը բնության անկյունների նկատմամբ:


The Copenhagen Post-ի փոխանցմամբ՝ Դանիայի մայրաքաղաքը կկրի տիտղոսը ողջ 2014-ի ընթացքում։ Տարվա ընթացքում տարբեր միջոցառումներ կկազմակերպվեն՝ նվիրված շրջակա միջավայրի պաշտպանությանը: