Նոր գիրք Գրետա Գարբոյի ոճի մասին

17:43 • 25.12.13

Արվեստաբան և Սալվատորե Ֆերագամոյի թանգարանի տնօրեն Ստեֆանիա Ռիչին գիրք է գրել դերասանուհի Գրետա Գարբոյի ոճի մասին, հայտնում է buro247.ru-ն։

 

Գիրքը կոչվում է «Greta Garbo: The Mystery of Style» և լույս կտեսնի հաջորդ տարվա առաջին կեսին։ Ինչպես հայտնի է, 1920-30-ական թթ. հոլիվուդյան աստղն առանձնացել է իր գեղեցիկ ոճով, որում անթերի համադրվել են թանկ աքսեսուարները և տղամարդկանց պահարանի դետալները։

 

Այդ ոճի ձևավորման հարցում մեծ դեր է խաղացել Salvatore Ferragamo նորաձևության տունը, որի հաճախորդն է եղել Գարբոն։ Իր գրքում Ռիչին պատմում է նաև հագուստների, կոշիկի և զգեստապահարանի այլ իրերի մասին, որոնք պատրաստվել են բացառապես դերասանուհու համար։

 

Գիրքը լույս կտեսնի Skira հրատարակչության հովանավորությամբ և կարժենա 20 դոլար։