Էրմիտաժի տանիքին կսկսեն էքսկուրսիաներ անցկացնել՝ թանգարանի 250-ամյա հոբելյանին ընդառաջ
Էրմիտաժում կսկսեն էքսկուրսիաներ անցկացնել նաև թանգարանի կտուրին, ինչի մասին տեղեկացրել է թանգարանի տնօրեն Միխայիլ Պյոտրովսկին:
Ինչպես ներկայացնում է Lenta.ru-ն՝ էքսկուրսիաները Ռուսաստանի ամենամեծ թանգարանի կտուրով վճարովի կլինեն: Այս կերպ թանգարանի տնօրինությունը ցանկանում է ետ պահել մարդկանց թանգարանի տանիքին բարձրանալու սովորությունից, որի արդյունքում նրանք կարող են անօրինաբար հայտնվել թանգարանում:
Պյոտրովսկին խոստացել է, որ այցելուներին կթույլատրեն հայտնվել Ձմեռային պալատի տանիքին:










