Ֆրանսիայում «Փոքրիկ իշխանին» նվիրված թեմատիկ այգի կբացվի

19:28 • 25.12.13

Ֆրանսիայի պատմական Էլզաս մարզի Կոլմար քաղաքի մոտակայքում շուտով կբացվի «Փոքրիկ իշխանին» նվիրված թեմատիկ այգին:


Ինչպես հայտնում է Euromag-ը՝ թեմատիկ այգու այցելուների ուշադրությանը կներկայացվեն համանուն ստեղծագործության տեսարանները՝ 3D ֆիլմից, որոնք թույլ են տալիս առավելագույնս իրատեսական ներկայացնել փոքրիկ հերոսի ճամփորդությունները:


Ամռանը հատուկ ուշադրություն կհատկացվի աստղագիտությանը: Հնարավոր կլինի նաև մասնակցել գիշերային թռիչքին, որը նախատեսվում է իրականացնել այգու տարածքում: