Լյուկ Բեսոնին մեղադրում են պետական միջոցների յուրացման համար
Փարիզի դատախազությունը սկսել է հետաքննել ֆրանսիացի ռեժիսոր և պրոդյուսեր Լյուկ Բեսոնի Cite du cinema կինոստուդիայի շինարարության ֆինանսավորման և աշխատանքային պայմանները։ Ռեժիսորին կասկածում են շինարարության ընթացքում պետական միջոցների խոշոր յուրացումների համար, գրում է segodnya.ua-ն։
2012թ. սեպտեմբերին բացված կինոստուդիայի շինարարությունն արժեցել է 160 մլն եվրո։ Ֆրանսիական ԶԼՄ-ները նշում են, որ պետության կողմից նախագծի ֆինանսավորման մասին որոշումը կայացվել է 2008-ին՝ նախկին նախագահ Նիկոլա Սարկոզիի հաստատմամբ։ Քննչական մարմինները պատրաստվում են պարզել, թե ինչ պայմաններով է գումար հատկացվել պետական միջոցներից։
Բեսոնի ընկերությունում բոլոր մեղադրանքները հերքում են՝ վստահեցնելով, որ «ստուդիան քաղաքական հաշիվների մաքրման զոհ է դարձել»։










