Տարվա լավագույն գիրք է ճանաչվել Նիլ Գեյմանի վեպը
Բրիտանական Specsavers National Book Awards մրցանակի վարկածով տարվա լավագույն գիրք է ճանաչվել Նիլ Գեյմանի «Օվկիանոս ճանապարհի վերջին» վեպը: Այդ մասին հաղորդվում է մրցանակի կայքում, գրում է lenta.ru-ն:
Գեյմանի վեպը հաղթել է համացանցում կազմակերպված բաց քվեարկությամբ։ «Օվկիանոս ճանապարհի վերջին» վեպը զգալիորեն առաջ է անցել մյուս մրցակիցներից՝ Մալալա Յուսուֆզայի, Ռոբերտ Հարիսի, Քեյթ Աթկինսոնի և մանկական գրքերի հեղինակ Դևիդ Ուոլիամսի ստեղծագործություններից:
Գեյմանն ավելի վաղ ճանաչվել է լավագույնը «Տարվա լավագույն աուդոգիրք» անվանակարգում:










