Louis Vuitton-ը Փարիզում ժամանակակից արվեստի թանգարան կբացի (լուսանկար)

21:16 • 26.12.13

Ֆրանսիայի մայրաքաղաքի Բուլոնյան անտառի իրական մարգարիտը կդառնա Louis Vuitton Foundation ժամանակակից արվետի թանգարանը, որը կբացվի 2014-ի սեպտեմբերին:


Ինչպես ներկայացնում է Euromag-ը՝ ժամանակակից մշակույթի ապագա կենտրոնի ճարտարապետն է Ֆրենկ Գերին, ով առավելագույնս ստեղծագործաբար է մոտեցել ծրագրի մշակմանը՝ այն նախագծելով ինովացիոն մոտեցմամբ:


Կառույցի տեխնիկական հեղափոխական դիզայնը երևում է արդեն արտաքին տեսքից. շինությունը կառուցվել է ապակուց, որի շերտերն իրար են միացված այնպես, որ 3600 կտավներից յուրաքանչյուրի եզրերը նպաստեն կառույցի լուսավորմանը: