Ռուսաստանում տարվա լավագույն դերասան է ճանաչվել Սերգեյ Բեզռուկովը (լուսանկարներ)
Ռուսաստանում տարվա լավագույն դերասան է ճանաչվել Սերգեյ Բեզռուկովը, ով այս տիտղոսին արժանանում է չորրորդ անգամ անընդմեջ: Ինչպես տեղեկացնում է ИТАР-ТАСС-ը՝ այս մասին հայտնել է Հանրային կարծիքի ուսումնասիրության համառուսաստանյան կենտրոնի գլխավոր տնօրեն Վալերի Ֆյոդորովը:
Բեզռուկովին առաջին տեղը շնորհել են հարցմանը մասնակցածների մեծամասնությունը՝ 7 տոկոսը: Բեզռուկովին հաջորդել են դերասաններ Կոնստանտին Խաբենսկին, Մաքսիմ Ավերինը և Եվգենի Միրոնովը՝ 3-ական տոկոսներով:
Անցյալ տարի ճանաչվածությամբ երկրորդ և երրորդ տեղերն զբաղեցրել են Կոնստանտին Խաբենսկին և Մարինա Գոլուբը:
Հանրային կարծիքի ուսումնասիրության համառուսաստանյան կենտրոնի՝ դեկտեմբերին անցկացրած հարցմանը մասնակցել է 1600 մարդ՝ 130 հազար բնակավայրերում:





.jpg)













