Ժերար Դեպարդյոն նշում է իր 65-ամյակը (լուսանկարներ)
Ռուսաստանի Դաշնության քաղաքացիություն ստացած ֆրանսիացի դերասան Ժերար Դեպարդյոն այսօր նշում է իր ծննդյան 65-ամյակը:
Այդ 1974 թվականին էր նրա անունը թնդում Ֆրանսիայում՝ խաղալով Ժան-Կլոդի դերը Բերտրան Բլիեի «Վալս պարողները» ֆիլմում, գրում է gazeta.ru-ն։ Նա առավել հայտնի դարձավ 1981 թվականին «Ձախողակները» ֆիլմում նկարահանվելուց հետո:
Իսկ այժմ դերասանը նկարահանվում է «Զայցև + 1» ռուսական հիմար հեռուստակատակերգության մեջ, գրում է աղբյուրը։
Նա արժանացել է «Ոսկե գլոբուս», «Սեզար» մրցանակների, ներկայացվել «Օսկարի»՝ «Սիրանո դե Բերժերակ» (1990) ֆիլմում կերտած դերի համար։















