Ժաքլին Քենեդու մասին նոր գիրք լույս կտեսնի

14:12 • 27.12.13

Նոր՝ «New York Jackie: Pictures from Her Life in the City» գիրքը ներկայացնում է ԱՄՆ նախկին առաջին տիկին Ժաքլին Քենեդու կյանքը Նյու Յորքում, գրում է buro247.ru-ն։

New York Jackie: Pictures from Her Life in the City

Նյու Յորքում Քենեդին հիմնավորվել է անմիջապես ամուսնու՝ Ջոն Քենեդու սպանությունից հետո՝ 1963թ.։ Այդ ժամանակաշրջանի ամենահայտնի կանանցից մեկի տեղափոխվելը չէր կարող աննկատ մնալ. Ժաքլինի յուրաքանչյուր քայլ նկատում էին տեղի պապարացիները։

 

Ժաքլինը զբոսնում է երեխաների հետ Մանհեթենում, պաղպաղակ է ուտում Հինգերորդ ավենյուում կամ հեծանիվ է քշում քաղաքում։ Գիրքը ձեռքբերողները կտեսնեն, թե ինչպիսին է եղել Ժաքլինը բավական երկար ժամանակ՝ ոճ թելադրող, գրքի խմբագիր, մայր և, իհարկե, իրական ամերիկուհի։

New York Jackie: Pictures from Her Life in the City

«New York Jackie: Pictures from Her Life in the City» գիրքը լույս կտեսնի 2014թ. մարտին։