Ամերիկյան կինոակադեմիայի անդամները սկսել են «Օսկար»-ի թեկնածուների ընտրությունը
Ամերիկյան կինոակադեմիայի անդամները սկսել են «Օսկար» մրցանակի թեկնածուների ընտրությունը, հայտնում է РИА Новости-ն։
Նախնական թեկնածուների երկար ցուցակներից հավակնորդների ընտրությունը, որոնց մի մասն ավելի վաղ հայտարարվել էր՝ «Լավագույն օտարալեզու ֆիլմ», «Լավագույն երգ ֆիլմի համար», «Լավագույն երաժշտություն», «Լավագույն գրիմ», «Լավագույն տեսողական էֆեկտներ», «Լավագույն վավերագրական ֆիլմ», կավարտվի հունվարի 8-ին։ Թեկնածուների ցուցակները կհրապարակվեն հունվարի 16-ին։
Քվեարկությունը, որի արդյունքում կընտրվեն «Օսկար»-ի թեկնածուները, մեկնարկում է փետրվարի 14-ին և կտևի մինչև փետրվարի 25-ը։
Մրցանակաբաշխությունը կկայանա մարտի 2-ին, Լոս Անջելեսի Dolby Theatre-ում։










