«Օսկարի»՝ առավելագույնս քաղաքականացված լինելը խանգարում է ռուսական ֆիլմերին՝ մրցանակ ստանալ. ՌԴ մշակույթի նախարար
Ֆյոդոր Բոնդարչուկի «Ստալինգրադ» ֆիլմը «Օսկարի» նոմինացիայում հայտնվելու հնարավորություն չի ունեցել կինոմրցանակի քաղաքականացված լինելու պատճառով: Այս մասին հաղորդում է Интерфакс-ը՝ հղում կատարելով Ռուսաստանի մշակույթի նախարար Վլադիմիր Մեդինսկուն:
Մեդինսկին հայտարարել է, որ Բոնդարչուկի ֆիլմը չէր կարող հաղթել, որովհետև այնտեղ ներկայացված չէ ԱՄՆ հաղթանակը Ստալինգրադի ճակատամարտում, չի ցուցադրվում ամերիկյան ուտելիքը, ինչպես նաև՝ ամերիկացիներին չի գոհացրել դերասանական կազմը:
Նախարարը նշել է, որ «Օսկարը» առավելագույնս քաղաքականացված մրցանակ է:
«Երբ «Ավատարը» փոխարինեցին «Փոթորիկը՝ անապատում» ֆիլմով, որևէ հարց չմնաց: Ես մի քանի անգամ քնել եմ ֆիլմի ընթացքում»,-պատմել է Մեդինսկին:










