Բավարիան նվեր կստանա գեղարվեստական խոշոր հավաքածու
Գերմանացի մեկենաս և հավաքորդ Ինգվիլդ Գյոցի ժամանակակից արվեստի հավաքածուն գնահատվում է 20-30 մլն եվրո, գրում է Deutsche Welle-ն։
Հավաքածուի մեծ մասը, որը Գերմանիայում ժամանակակից արվեստի ամենախոշոր հավաքածուներից մեկն է համարվում, 2014թ. նախօրեին նվեր կստանա Բավարիան։
Գրեթե 4.7 հազ. աշխատանքներից 375-ը նվեր կմատուցվեն։ Հավաքածուի մյուս աշխատանքները կփոխանցվեն Բավարիային երկարատև օգտագործման համար։ Բավարիային է փոխանցվում նաև հավաքածուի պահպանման համար նախատեսված շենքը, որը հատուկ այդ նպատակով կառուցվել է ավելի քան 20 տարի առաջ Մյունխենում։
Ինգվիլդ Գյոցի հավաքածուն, որում ներառված են կերպարվեստի, գրաֆիկայի գործեր, լուսանկարներ՝ ստեղծված գերմանացի, բրիտանացի և ամերիկացի հայտնի նկարիչների կողմից, գնահատվում է 20-30 մլն եվրո։ Շինությունը և հողատարածքը գնահատվում են 6-7 մլն եվրո։










