Լուսանկարիչը պատկերում է մերկ պարողներին՝ մայր բնության գրկում (լուսանկարներ)

22:14 • 28.12.13

Huffington Post-ը ներկայացրել է լուսանկարիչ Բերթիլ Նիլսոնի զարմանահրաշ լուսանկարների շարքը, որոնցում նա պատկերել է մերկ պարողներին՝ բնության գրում միայնակ պարելիս, բալետի շարժումներ և պտույտներ կատարելիս: Ծառի կոտրած գերանների վրա կամ լեռնագագաթներին պարող տղամարդկանց կերպարները ներկայացնում են հավերժական հակադրությունն ու միաժամանակյա ներդաշնակությունը մարդու և մայր բնության միջև:


Նիլսոնի ներկայացրած թեման հիանալիորեն պատկերվում է մի շարք լուսանկարներում, որոնք արտացոլում են պարողների իրապես բարդ գալարուն շարժումները: Պարողների մարմինները պատված են կարմիր ու սպիտակ ներկով, ասես պատկերելով ամբողջովին այլ աշխարհ՝ լի անծանոթ ու նոր կերպարներով:


Լուսանկարների այս շարքը, որն ստացել է «Բնական» անվանումը, ներկայում ցուցադրվում է Ամստերդամի Galerie Wilms պատկերսարահում: