Ռոն Մյուեկի hիպեր-իրական քանդակները (ֆոտոշարք)

00:05 • 28.12.13

Daily Mail-ը ներկայացրել է լոնդոնցի քանդակագործ Ռոն Մյուեկի հիպեր-իրական ստեղծագործությունները, որոնք ցուցադրվում են քարե սալաքարի վրա:


Հսկայական իրական չափսերի քանդակներն ապշեցնում են իրենց իրական տեսքով: Ռոն Մյուեկն այս քանդակներն սկսել է ստեղծել 1996-ից: Անգլիացին քանդակագործությամբ սկսել է զբաղվել 30 տարեկանում, իսկ մինչ այդ աշխատել է որպես տիկնիկային թատրոնի դերասան, ինչպես նաև՝ ֆիլմեր է նկարահանել երեխաների համար:

 

Այս առավել քան տպավորիչ քանդակները Ռոնը նախ՝ փորագրել է կավից, ապա գիպսե կաղապարներ ստեղծել դրանց շուրջն ու կավը փոխարինել ապակյա մանրաթելի, սիլիկոնի և խեժի համաձուլվածքով:

 

Ռոն Մյուեկը, ով, սովորաբար, աշխատում է անաղմուկ՝ իր մասին չհայտնելով ԶԼՄ-ներին, կիրառում է հատուկ հմտություններ և տեխնիկաներ, որոնք առավել հաճախ օգտագործվում են թատերական ոլորտում կամ կինոյում՝ հատուկ էֆեկտներ ստանալու համար: