Բրիտանական հեռուստաշոուն հայտնաբերել է Անտոնիս վան Դեյքի կորած նկարը

23:59 • 29.12.13

Բրիտանական հեռուստատեսային Antiques Roadshow հաղորդման մասնագետները, որոնք զբաղվում են հին իրերի գնահատմամբ, պատահաբար հայտնաբերել են Անտոնիս վան Դեյքի նկարը: Այս մասին հաղորդում է Газета.ru-ն՝ հղում կատարելով Reuters-ին:


Նկարը հայտնաբերվել է, երբ շոուին դիմել է մի հոգևորական, ով նկարը 400 ֆունտ ստերլինգով գնել էր հնությունների խանութում: Antiques Roadshow-ի մասնագետներն այն գնահատել են 400 ֆունտ ստերլինգ:


Ըստ հոգևորականի` ինքը նկարը գնել է ոսկե շրջանակի համար, որում գտնվել է կտավը: Հոգևորականը խոստացել է վաճառել նկարը և ստացված գումարն օգտագործել եկեղեցու կարիքների համար: