Գալիք տարվա հունվարին էկրաններին կհայտնվի «Ուոլթեր Միտտիի անհավանական կյանքը» ֆիլմը (տեսանյութ)
Եկող տարվա հունվարին կինոթատրոնների էկրաններին կհայտնվի «Ուոլթեր Միտտիի անհավանական կյանքը» ֆիլմը (The Secret Life of Walter Mitty):
Ֆիլմի ռեժիսորը Բեն Սթիլլերն է, ով նաև ֆիլմի գլխավոր դերակատարներից է: Նրան այս հարցում կօգնեն Շոն Պենը, Քրիսթեն Ուիգը և մի շարք այլ դերասաններ:
Ֆիլմը պատմում է մեծ երազանքներ ունեցող փոքրիկ մարդու մասին: Կինոնկարում երևում է, որ նույնիսկ` ամաչկոտ և անտեսանելի մարդը կարող է կատարել խելահեղ, բայց հերոսական քայլեր, հավատալ կյանքին և քաջությանը:










