Ղրղզստանի թանգարաններից մեկից կորպորատիվ երեկույթից հետո անհետացել է Այվազովսկու 40.000 դոլար արժողությամբ կտավը
Ղրղզստանի մայրաքաղաքի թանգարաններից մեկում կորպորատիվ երեկույթի ընթացքում գողացել են Հովհաննես Այվազովսկու «Ծովային բնապատկեր Ղրիմում» (1866թ.) կտավը, գրում է Газета-ն։
«Դեկտեմբերի 17-ին Ղրղզստանի գեղեցիկ արվեստների ազգային թանգարանի աշխատակիցները տոնել են կորպորատիվ երեկոն և շատ ուշ հեռացել այնտեղից։ Առավոտյան հայտնի է դարձել գողության մասին»,- հայտնել են Բիշկեկի Ներքին գործերի գլխավոր վարչությունից։
Գերատեսչության աշխատակիցների համաձայն՝ 47x53.5 սմ չափերով կտավը գտնվել է ռուսական գեղարվեստի սրահում։ Այն արժե մոտ. 40.000 դոլար։










