Բրունո Մարսն ու Ռիհանան ռեկորդակիր են դարձել 2013թ. իրականացված ապօրինի ներբեռնումների քանակով
Ամերիկյան ճանաչված կատարողներ Բրունո Մարսն ու Ռիհանան ռեկորդ են սահմանել ընթացիկ տարում երաժշտական ոլորտում հեղինակային իրավունքները խախտողների կողմից ապօրինի ներբեռնած ալբոմների քանակով, հայտնում է Газета-ն։
Ըստ NME ամսագրի ունեցած տվյալների՝ այս երգիչների ալբոմներն անցած 12 ամսվա ընթացքում ապօրինաբար ներբեռնվել են ավելի քան 5 մլն անգամ։
Ռիհանային ու Բրունո Մարսին հաջորդում են Daft Punk խումբն ու Ջասթին Թիմբերլեյքը, որոնց ալբոմները ներբեռնվել են ավելի քան 4 մլն անգամ։
Մինչդեռ ամերիկյան մեկ այլ երգչուհու՝ Բեյոնսեի նոր լույս տեսած ալբոմը ներբեռնվել է 240.000 անգամ, ինչի պատճառով նա 4 մլն դոլարի վնաս է կրել։










