«Անտեսանելի» չինացին վերադարձել է նոր, տպավորիչ ֆոտոշարքով (լուսանկարներ)
Իր յուրօրինակ լուսանկարների շնորհիվ ամիսներ առաջ համացանցում մեծ ճանաչում ձեռք բերած չինացի նկարիչ Լու Բոլինը, ում շատ հաճախ նաև «անտեսանելի մարդ» են կոչում, վերադարձել է նոր, ոչ պակաս տպավորիչ ֆոտոնախագծով։
Ստորև ներկայացված լուսանկարները դիտելիս առաջին հայացքից դրանցում որևէ արտառոց բան հնարավոր չէ տեսնել, սակայն ուշադիր զննելու դեպքում կարելի է նշմարել հմտորեն թաքցված մարդկային ուրվագիծը։
Ինչպես նշում է Daily Mail-ը, այս լուսանկարները ստանալու համար նկարիչը ստիպված է եղել դրանցից յուրաքանչյուրի ստեղծման համար մի քանի ժամ շարունակ դիմահարդարվել, որպեսզի կատարելապես ձուլվի շրջապատին։
Ներկայում Բոլինի նոր աշխատանքները ցուցադրվում են Նյու Յորքի Eli Klein Fine Art պատկերասրահում։





















