Բեյոնսեի նոր տեսահոլովակը բարկացրել է ՆԱՍԱ-ի տիեզերագնացներին

12:45 • 31.12.13

ԱՄՆ-ի օդատիեզերական գործակալության՝ ՆԱՍԱ-ի տիեզերագնացներին բարկացրել է ճանաչված երգչուհի Բեյոնսեի նոր XO երգի տեսահոլովակը, քանի որ դրանում օգտագործվել է 1986թ. ողբերգական ավարտ ունեցած Challenger տիեզերական առաքելության վերաբերյալ աուդիոտեսագրությունը։

 

Ինչպես նշում է Daily Mail-ը, երգչուհու տեսահոլովակում ներառված է մի տեսագրություն, որն արվել է 7 տիեզերագնացի մահվան պատճառ դարձած վթարից անմիջապես հետո։

 

Այժմ ՆԱՍԱ-ի տիեզերագնացները, մյուս աշխատակիցներն ու Chellenger առաքելության զոհերի հարազատները գտնում են, որ Բեյոնսեն իրավունք չուներ ողբերգության մասին հիշեցումներն օգտագործել իր տեսահոլովակում, քանի որ դա անհարգալից վերաբերմունք է զոհերի հիշատակին։

 

Սակայն 32-այմա երգչուհին ասել է, որ որևէ մեկին վիրավորելու մտադրության չի ուեցել, այլ պարզապես ցանկացել է մարդկանց ցույց տալ, թե կյանքը որքան կարճ է ու հարկավոր է սիրել, քանի դեռ դրա հնարավորությւոնը կա։