2013 թվականի ընթացքում կյանքից հեռացած հայ մտավորականներն ու արվեստագետները
2013 թվականի ընթացքում կյանքից հեռացան մի շարք հայ մտավորականներ: Նրանց թվում են հայ թատրոնի նահապետ Սոս Սարգսյանը: Կինոյում և թատրոնում մի քանի տասնյակ կերպարներ մարմնավորած, Հայաստանի Թատերական գործիչների միության նախագահ, ԽՍՀՄ և ՀՍՍՀ ժողովրդական արտիստ, ՀՍՍՀ պետական մրցանակի դափնեկիր, պրոֆեսոր, Համազգային թատրոնի ղեկավարն իր մահկանացուն կքնեց կյանքի 84-րդ տարում:
Հայ մեծ արտիստին ճանաչում բերած դերերն էին ՝«Նվագախմբի տղաները» ֆիլմում Արտաշեսի կերպարը, «Տերն ու ծառայ»-ում ՝ Մանասի, «Եռանկյունի»-ում՝ Մկրտչի, «Մենք ենք, մեր սարերը» ֆիլմում միլիցիայի լեյտենատի կերպարը, «Խաթաբալա»-ում՝ Զամբախովի, «Նախահետ»-ում՝ նահապետի, «Գիքոր»-ում՝ Համբոյի , «Խնձորի այգին» ֆիլմում՝ Մարտինի և բազմաթիվ այլ կերպարներ:
2013-ի ընթացքում կյանքից հեռացավ կինոյի և թատրոնի անվանի դերասան, ՀՀ ժողովրդական արտիստ, ՀԽՍՀ պետական մրցանակի դափնեկիր, անվանի հայ դերասան Ազատ Գասպարյանը:
1970-72 թթ.նա աշխատել է Երևանի պատանի հանդիսատեսի թատրոնում, 1972-80թթ.` Դրամատիկական թատրոնում: Հետագա տարիներին աշխատել է ‹‹Հեռուստաթատրոնում››, ‹‹Մետրո›› թատրոնում: 1986թ.-ից մինչև կյանքից հեռանալը Երևանի Գ. Սունդուկյանի անվան ակադեմիական թատրոնի դերասան էր:
Նկարահանվել է «Հայֆիլմի» և «Մոսֆիլմի» թողարկած 20 գեղարվեստական ֆիլմերում' «Հեղնար աղբյուր›› (1970թ.), «Համագյուղացիները›› (1974թ.), «Երկունք›› (1976թ.), «Հուսո աստղ›› (1978թ.), «Համր վկան›› (1980թ.), «Սիրո փոքրիկ պատմություն›› (1981թ.), «Երջանկության մեխանիկա›› (1982թ.), «Հին օրերի երգը›› (1982թ.), «Վարսավիրը, որի քեռու գլուխը վարժեցված վագրը կրծել էր›› (1983թ.), «Ճերմակ անուրջներ›› (1984թ.), «Մեր մանկության տանգոն›› (1984թ.), «Ո՞ւր ես գնում, զինվոր›› (1985թ.), «Բառը›› (1987թ.), «Շնչառություն›› (1988թ.), «Աստված իմ, ինչո՞ւ›› (1989թ.), «Ձանձրույթ›› (1990թ.), «Որտե՞ղ էիր, մարդ աստծո›› (1992թ.), «Органный концерт» (2000թ.), «Ուրախ ավտոբուս» (2000թ.) եւ այլն: Նկարահանվել է նաեւ 30 եւ ավելի հեռուստաբեմադրություններում, մասնակցել բազմաթիվ ռադիոբեմադրությունների:
2013-ին մահացավՀՀ ժողովրդական արտիստ , հայ թոտրոնի, էստրադայի և կինոյի վարպետ Վլադիմիր Աբաջյանը: 1951 թվականին նա ավարտել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտի դերասանական բաժինն ու նույն թվականից աշխատանքի անցել Գաբրիել Սունդուկյանի անվան ակադեմիական թատրոնում։ Թատրոնում կերտել է 50-ից ավելի դերեր։ Հայտնի է նաև որպես ասմունքի վարպետ, խաղացել է նաև կինոյում («Սայաթ-Նովա», «Հուսո աստղ» և այլն):
2013-ին 41 տարեկան հասակում մահացավ հեռոստահաղորդավար, շոումեն Մարկ Սաղաթելյանը: Ուսանողական տարիներին նա Ուրախների և հնարամաիտների ակումբի հայտնի թիմերից ԵՐՄԻ-ի կազմում դարձավ ՈՒՀԱ-ի կրկնակի չեմպիոն: 1990-ականներից նկարահանվել է հայկական մի քանի ֆիլմերում՝ «Մեր բանկը», «Մեր բակը2», «Քայլ ձիով»:
2013-ին 67 տարեկանում մահացավ Հայաստանի գրողների միության նախագահ, Հայաստանի Հանրապետության մշակույթի վաստակավոր գործիչ Լևոն Անանյանը:
1975-1990թ. նա «Գարուն» ամսագրի գլխավոր խմբագիրն էր։ 1992թ. հիմնադրել է «Ապոլոն» հրատարակչությունը, որն առաջին անգամ բնագրից թարգմանությամբ հայ ընթերցողներին է ներկայացրել համաշխարհային գրականության մի շարք ստեղծագործություններ։ 2001թ. ընտրվել է Հայաստանի գրողների միության նախագահ, և կառույցը նախագահում էր մինչև մահը:
Անցած տարում իր մահկանացուն կնքեց նաև հայտնի արձակագիր, դրամատուրգ, լրագրող Վրեժ Իսրայելյանը:
Վրեժ Իսրայելյանը 64 տարեկան էր: Մասնագիտությամբ լրագրող էր, Խորհրդային տարիներին աշխատել է Հայաստանի Նախարարների խորհրդի հեռուստատեսության և ռադիոհաղորդումների պետական կոմիտեի երիտասարդական հաղորդումների խմբագրությունում` որպես խմբագիր և ավագ խմբագիր, «Հայրենիքի ձայն» շաբաթաթերթում` որպես գրական աշխատող, «Սովետական Հայաստան» ամսագրում` որպես սփյուռքի բաժնի վարիչ:
1993-99 թվականներին Հայաստանի պաշտպանության նախարարության «Հայ զինվոր» պաշտոնաթերթի խմբագիրն էր, 1999-ից եղել է ՊՆ-ի լրատվության և քարոզչության վարչության պետը: Մի շարք մրցանակների դափնեկիր է: Վրեժ Իսրայելյանի առաջին պատմվածքները տպագրվել են «Գարուն» ամսագրում:
Կանքի 61-րդ տարում կյանքից հեռացավ բանաստեղծ Հրաչյա Բեյլերյանը:
1982թ. տպագրվել է նրա «Հարթավայրի սիրտը» բանաստեղծությունների ժողովածուն։ Կատարել է մի շարք թարգմանություններ, որոնք տպագրվել են Հայաստանի գրական մամուլում: Թարգմանել է դարասկզբի ռուս դասական բանաստեղծների` Մանդելշտամի, Վոլոշինի, Ախմատովայի ստեղծագործություններից, նմուշներ ճապոնական պոեզիայից, ռուս արձակագիր Ա.Պլատոնովի երկերից: 1984-ից Հայաստանի Գրողների միության անդամ էր: 1986թ. լույս է տեսել նրա «Մհերի դուռը», 2004թ.'«Վերջալույսը թռչուն» գրքերը:
Այս տարի ավտովթարի զոհ դառնալով՝ իր մահկանացուն կնքեց Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի դերասան Երվանդ Ենգիբարյանը: Նա խաղացել էր «Սպանված աղավնի» և «Քայլ ձիով» ֆիլմերում:
Անցած 2013-ին կորուստներ կրեց նաև հայ լրագրությունը. կյանքից հեռացան «Առավոտ» օրաթերթի լրագրող Նաիրա Մամիկոնյանը և «Ռեսպուբլիկա Արմենիա»թերթի երկարամյա լրագրող և «Հայաստանի զրուցակից» շաբաթաթերթի գլխավոր խմբագիր Գենոֆիա Մարտիրոսյանը:










