Դի Կապրիոն և Մարտին Սկորսեզեն համատեղ մրցանակ կստանան կինեմատոգրաֆում ավանդ ունենալու համար

21:32 • 02.01.14

Ամերիկացի կինոդերասան Լեոնարդո դի Կապրիոն և ռեժիսոր Մարտին Սկորսեզեն հատուկ մրցանակ կստանան Սանտա Բարբարա քաղաքում անցկացվող Cinema Vanguard Award ամերիկյան կինոմրցանակաբաշխության ժամանակ: Այս մասին հաղորդում է Lenta.ru-ն` Deadline-ին հղումով:


Կինեմատոգրաֆները մրցանակի են արժանացել «Նյու Յորքի ավազակախմբերը», «Օդաչու», «Անիծյալների կղզին» և «Ուոլ սթրիթի գայլը» ֆիլմերում համատեղ աշխատանքի համար:


Մրցանակի շնորհման հանդիսավոր արարողությունը տեղի կունենա 2014-ի փետրվարի 6-ին Սանտա Բարբարայի Արլինգթոն կինոթատրոնի շենքում: