Հոլիվուդյան աստղերի դեմքերը չեն փոխվում. ժամանակակից դերասանները հների «կրկնօրինակներն են» (լուսանկարներ)
Շվեդ լուսանկարիչ Ջորջ Չամունն «Իկոնատոմիա» ֆոտոնախագծի շրջանակներում ներկայացրել է Հոլիվուդի ժամանակակից ու անցած դարի աստղերի «խառնած» լուսանկարները, որոնք դիտելով` կարելի է համոզվել, որ հայտնի դերասանների ու դերասանուհիների դեմքերն իրականում չափազանց նման են:
Ինչպես նշում է Daily Mail-ը, դժվար է հերքել, որ անվիճելի նմանություն կա Սքարլեթ Յոհանսոնի ու Մերլին Մոնրոյի, Էլիզաբեթ Թեյլորի ու Անջելինա Ջոլիի, Օդրի Հեփբյորնի ու Նատալի Փորթմանի, Քերի Գրանտի ու Ջորջ Քլունիի, Ջեյմս Դինի ու Ռոբերտ Փաթինսոնի միջև:
Նկարիչը պատմել է, որ ֆոտոնախագիծն իրականացնելու համար իրենից ահանջվել է 3 շաբաթ: Կատարյալ աշխատանքներ ստանալու համար նա ստիպված է եղել աստղերի տասնյակ հազարավոր լուսանկարներ ուսումնասիրել, որպեսզի ճիշտ ընտրություն կատարի:
Սքարլեթ Յոհանսոն, Մերլին Մոնրո

























