Սաուդացի երգիչը դատապարտվել է մտրակի 80 հարվածի` Twitter-ում հայտնի երգչուհուն վատաբանելու համար

12:17 • 03.01.14

Լուսանկարում` Շամսը


Ռիյադի քրեական դատարանը հրապարակայնորեն մտրակի 80 հարվածի է դատապարտել Ահլամ անունով սաուդացի մի երգչի, ով Twitter սոցկայքում վատաբանել է Քուվեյթում մեծ ճանաչում ունեցող Շամս անունով երգչուհուն:
 

Ինչպես հայտնում է Al Arabiya-ն, բացի այդ դատարանը Ահլամին դատապարտել է 3 ամսվա ազատազրկման ու 2 600 դոլարի չափով տուգանքի:
 

Հայտնի է, որ սաուդացին սոցկայքում իր գործընկերուհուն վարկաբեկող տեղեկություններ է տարածել` մեղադրելով նրան անբարոյական վարքի մեջ:

 

Սակայն Շամսին չի գոհացրել մտրակի 80 հարվածն ու մյուս պատիժները, և նա այժմ պատրաստվում է վիճարկել դատարանի որոշումը: Նրա կարծիքով, եթե Ալհամի փոխարեն շարքային քաղաքացի լիներ, ապա վճիռն, անկասկած, ավելի դաժան կլիներ: