«Կանադայի հեղուկ ոսկին». Կանադայում մեկնարկում է սառցե գինու փառատոնը (լուսանկարներ)

22:32 • 03.01.14

Կանադայում հունվար ամսին անցկացվում է սառցե գինու փառատոնը, որը շատերը համեմատում են իտալական և ֆրանսիական գինիների հետ:


Ինչպես ներկայացնում է Luxlux.net-ը` կանադական գինեգործության գլուխգործոցը համարվում է սառցե գինին (ice wine), որը հաճախ անվանում են «Կանադայի հեղուկ ոսկի»: Այս նրբաճաշակ ալկոհոլային խմիչքի պատրաստման համար օգտագործվում է բացառապես խաղող, որը հասունանում է - 8 աստիճան ցրտի պայմաններում: Այս գինու քաղցր համը որակը ապահովում է սառած խաղողը: Յուրատեսակ գինու 350 մլ-ի պատրաստման համար 13-15 կգ խաղող:

 

Niagara Ice Wine փառատոնն անցկացվելու է հունվարի 10-16-ը Կանադայի Օնտարիո նահանգի Նիագարա Ֆոլս քաղաքում: Փառատոնի ժամանակ հնարավոր է համտեսել և գնել գինու տեսականին առավել քան 20 արտադրողներից: