Մոսկվայում Վան Գոգի «կենդանի նկարների» ցուցադրություն կանցկացվի (տեսանյութ)
Մոսկվայում հունվարի 4-ից կսկսվի «Վան Գոգ. վերակենդանացած կտավներ» ցուցադրությունը, ինչպես տեղեկացնում Lenta.ru-ն:
Ցուցադրության ժամանակ նկարչի կտավները կնախագծվեն մեծ էկրանների վրա, որոնք տեղադրված են տարբեր վայրերում` ցուցասրահի առաստաղին, պատերին և հատակին: Միաժամանակ կցուցադրվեն ոչ միայն Վան Գոգի նկարները, այլև կերպարներ` կապված նրա կյանքի և ստեղծագործության հետ:
Ցուցահանդեսում կներկայացվեն մոտ 3000 պատկերներ, հիմնականում Վան Գոգի 1880-90-ականներին հեղինակած գործերը:










