Երգչուհի Kesha-ն դիետայի պատճառով հիվանդանոցում է հայտնվել
Ամերիկացի երգչուհի Կեշա Ռոուզ Սեբերտը, ով ելույթ է ունենում Ke$ha կեղծանվամբ, սննդակարգի խանգարման պատճառով 30 օր կանցկացնի հիվանդանոցում: Այս մասին հաղորդում է Риа Новости-ն՝ հղում կատարելով CNN-ին:
Երգչուհին նշել է, որ բժշկի է դիմել, որպեսզի կարողանա ինքն իրեն սիրել այնպիսին, ինչպիսին կա: Դեռևս հայտնի չէ, թե որ հիվանդանոցում է բուժվելու Կեշան:
Ավելի վաղ ամերիկյան ԶԼՄ-ները հայտնել էին, որ 26-ամյա երգչուհին բուսական դիետա է պաշտպանում:










