Մարտին Սկորսեզեի նոր ֆիլմը ռեկորդ է սահմանել` հայհոյանքների քանակով

12:52 • 05.01.14

Մարտին Սկորսեզեի նոր ֆիլմը հավանաբար չի դառնա «տոմսարկղերի հիթ», բայց այն ռեկորդ է սահմանում հայհոյանքների քանակով:

Դատելով քննադատների ոչ այնքան բարյացակամ վերաբերմունքից՝ Սկորսեզեի նոր ֆիլմը` «Ուոլ Սթրիթի գայլը», շատ մրցանակների չի արժանանա: Բայց ֆիլմը, որտեղ գլխավոր հերոսի դերում հանդես է գալիս Լեոնարդո Դի Կապրիոն, կարող է մեկ հաղթանակ գրանցել. ոչ մի գեղարվեստական ֆիլմ մինչ այս չէր օգտագործել այդ քանակությամբ հայհոյանքներ, գրում է The Independent-ը: