Եվրատեսիլին մասնակցելուց հրաժարվել է 12 երկիր

20:51 • 06.01.14

Արդեն 12 երկրներ հայտարարել են, որ հրաժարվում են մասնակցել «Եվրատեսիլ-2014» երգի մրցույթին: Առաջինը Խորվաթիան, Սլովակիան, Չեխիան և Լյուքսեմբուրգն էին: Այնուհետև մրցույթին մասնակցությունից հրաժարվել է Բուլղարիան՝ հիմնվելով ֆինանսական խնդիրների վրա: Այս մասին հաղորդում է РосБалт-ը:


Կիպրոսի ներկայացուցիչները ևս չեն կարողանա ներկա գտնվել միջոցառմանը տնտեսական ճգնաժամի պատճառով: Կոպենհագենում կայանալիք միջոցառմանը չի մասնակցի նաև Թուրքիան:


Ֆինանսական խնդիրների պատճառով մասնակցությունից հրաժարվել են նաև Բոսնիան և Հերցոգովինան, Սերբիան: Ավելի ուշ իրենց որոշման մասին հայտարարել են Մոնակոն և Մարոկկոն:

Իսկ Խորվաթիայի, Անդորրայի և Լյուքսեմբուրգի մասնակիցները հրաժարվել են մրցույթից, որովհետև իրենց երկրներում հետաքրքրությունը Եվրատեսիլի նկատմամբ շատ ցածր է: