Լիբիայում իսլամիստներն այրել են հնագույն քրիստոնեական գրադարանը

13:20 • 06.01.14

Տրիպոլիում արմատական իսլամիստներն այրել են հնագույն քրիստոնեական գրադարանը: Այս մասին գրում է gazeta.ru-ն՝ հղում անելով Agence France-Presse-ին:


Գրադարանում կար մոտ 80 հազար գիրք և ձեռագիր, որոնց երկու երրորդը վառվել է: Նյութերը, որոնք հնարավոր է եղել փրկել, մեծամասամբ խիստ վնասվել են:


Գրադարանը պատկանում էր հույն ուղղափառ քահանա Իբրահիմ Սուրուժուին:


Վերջերս նա մեղադրվել է Մուհամեդ մարգարեի մասին իսլամի համար վիրավորական նյութերի պատրաստմանը մասնակցության համար, սակայն ավելի ուշ իշխանությունները հերքել են վիրավորանքին Սուրուժայի մասնակցությունը:
Այնուամենայնիվ, իսլամիստներն այրել են գրադարանը:


Գրադարանը գտնվում էր Տրիպոլիի պատմական կենտրոնում: