Հայտնի է Կաննի 67-րդ կինոփառատոնի ժյուրիի նախագահը

13:10 • 07.01.14

«Դաշնամուր» ֆիլմի տրիումֆից 2 տասնամյակ անց ռեժիսոր Ջեյն Քեմփիոնը կրկին կհայտնվի Կաննի կինոփառատոնի կարմիր գորգի վրա, սակայն այժմ՝ որպես հեղինակավոր կինոփառատոնի ժյուրիի նախագահ, հայտնում է ԻՏԱՌ ՏԱՍՍ գործակալությունը։

 

Կաննի կինոփառատոնը կանցկացվի մայիսի 14-25-ը։


«Դա մեծ պատիվ է ինձ համար, և, անկեղծ ասած, չեմ համբերում, թե երբ եմ գործի անցնելու»,-ասել է ռեժիսորը։

 

Ջեյն Քեմփիոնն արժանացել է «Ոսկե արմավենու ճյուղի», այն էլ՝ երկու անգամ։

 

Այս պաշտոնում նա կփոխարինի Սթիվեն Սփիլբերգին, որը գլխավորել է 66-րդ կինոփառատոնի ժյուրին։