Մահացել է Երևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտի ռեկտոր Արմեն Մազմանյանը
«Գրիգոր Լուսավորիչ» հիվանդանոցում այսօր՝ ժամը 16-ի սահմաններում մահացել է ռեժիսոր, Երևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտի ռեկտոր Արմեն Մազմանյանը։ Այս մասին Tert.am-ին հայտնեցին «Գրիգոր Լուսավորիչ» հիվանդանոցից։
Արմեն Մազմանյանը ծնվել է 1960 թ. փետրվար 15-ին։ Ավարտել էր Երևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտը։ ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ էր, արժանացել էր Ֆրիտյոֆ Նանսենի ոսկյա հուշամեդալի, «Մահ իմացյալ անմահություն» և Մարտական ծառայության մեդալների:
Լուսանկարը՝ df.am-ի










