Կառլա Բրունին չեղյալ է համարել Կանադայում համերգները՝ հանդիսատեսի ցածր ակտիվության պատճառով

11:11 • 08.01.14

Ֆրանսիայի նախկին առաջին տիկին Կառլա Բրունին չեղյալ է համարել իր համերգները Կանադայում՝ հանդիսատեսի ցածր ակտիվության պատճառով, հայտնում է РИА Новости-ն՝ վկայակոչելով ֆրանսիական ԶԼՄ-ներին։

 

Լրագրողների տվյալներով՝ Բրունիի համերգին, որը նախատեսված է եղել ապրիլի 23-ին Օտտավայում, մինչ այժմ ամրագրվել է 100 տոմս։ Չեղյալ կհամարվի նաև Քվեբեկում ապրիլի 21-ին նախատեսված համերգը։

 

«Համերգային շրջագայությունը լավ է ընթանում, սակայն երգչուհու խնդրանքով մենք որոշել ենք կրճատել ելույթների քանակը։ Կկայանա ընդամենը 3 համերգ Հյուսիսային Ամերիկայում՝ Նյու Յորքում, Մոնրեալում և Լոս Անջելեսում»,- նշել է Բրունիի գործակալ Բերտրան դե Լաբեն։