Բրունո Մարսը դարձել է ամենաազդեցիկ կատարողը մինչև 30 տարեկանների շարքում. Forbes-ի աղյուսակը
Forbes հեղինակավոր ամսագիրը հրապարակել է մինչև 30 տարեկան ամենաազդեցիկ աստղերի իր ամենամյա վարկանշային աղյուսակը: Ինչպես ներկայացնում է Rosbalt.ru-ն՝ պարբերականն առաջատարների է ընտրել տարբեր անվանակարգերում:
Հոլիվուդյան դերասանների ցուցակում առաջատարներ է 29-ամյա Օլիվիա Ուայլդը, իսկ երաժիշտների ցուցակը գլխավորել է Բրունո Մարսը:
Կինոյի և կինոինդուստրիայի մինչև 30 տարեկան ամենաազդեցիկ աստղերի թվում են հայտնվել Լենա Դենհամը, Դեյվ Ֆրանկոն, Աննա Քենդրիկը, Ջենիֆեր Լոուրենսը, Քելլի Օսբորնը և այլք:
Իսկ երաժշտության ասպարեզում հանրաճանաչություն են վայելում Ջասթին Բիբերը, Մայլի Սայրուսը, Լեդի Գագան, Քեթի Փերին, Ռիհաննան, Թեյլոր Սվիֆթը և One Direction խումբը:










