«Ձգողականություն» թրիլերն առաջատար է BAFTA-ի անվանակարգերում ներկայացվածության առումով
Լոնդոնում հայտնի են դարձել Բրիտանական կինոյի և հեռուստատեսային արվեստների ակադեմիայի (BAFTA) հեղինակավոր մրցանակների թեկնածուները, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը։
Ամենաշատ՝ 11 անվանակարգերում է ներկայացվել ռեժիսոր Ալֆոնսո Կուարոնի «Ձգողականություն» տիեզերական թրիլերը, մեկով պակաս՝ Սթիվ Մաքքուինի «Ստրկության 12 տարիները» կինոդրաման և Դևիդ Օ. Ռասելի «Խարդախություն՝ ամերիկյան ոճով» քրեական տրագիկոմեդիան:
Տղամարդու լավագույն դերի համար մրցանակի հավակնորդների թվում է Չիվետել Էջիոֆորը, որը խաղացել է գլխավոր դերը Մաքքուինի «Ստրկության 12 տարիները» ֆիլմում:
Կնոջ լավագույն դերի համար ներկայացվել է ամերիկացի հեռուստահաղորդավարուհի Օփրա Ուինֆրին, որը խաղացել է Լի Դենիելսի «Ծառայապետը» ֆիլմում:
Երկրորդ պլանի լավագույն դերասանի մրցանակի հավակնորդների թվում են Բրեդլի Կուպերը, Մեթ Դեյմոնը, Մայքլ Ֆասբենդերը, Ջենիֆեր Լոուրենսը, Ջուլյա Ռոբերթսը, Սալի Հոքինսը:
Բրիտանական կինոակադեմիայի մրցանակաբաշխության պաշտոնական արարողությունը կկայանա Լոնդոնում փետրվարի 16-ին:










