Սքարլեթ Յոհանսոնը կզբաղվի ռեժիսորական աշխատանքով
Հոլիվուդյան դերասանուհի Սքարլեթ Յոհանսոնը ցանկանում է փորձել իրեն ռեժիսորի դերում, գրում է loveradio.ru-ն։
29-ամյա դերասանուհին հայտնել է, որ իր ներկայացուցիչներն արդեն 2 գրքի էկրանավորման իրավունք են ձեռք բերել։ Թե հատկապես որ ստեղծագործությունների հիման վրա կնկարահանվի Յոհանսոնի առաջին ֆիլմը, դեռևս չի հաղորդվում։
«Իմ կյանքում հիմա ամեն ինչ լավ է ընթանում, այդ պատճառով էլ դադարել եմ տանջվել իմ դերասանական տաղանդի վերաբերյալ կասկածներից՝ որոշելով ինձ փորձել նոր աշխատանքում։ Ես 12 տարեկանից երազում եմ դառնալ ռեժիսոր։ Շատ անգամ եմ պատկերացրել, թե ինչպես եմ նկարահանման հրապարակում իմ աշխատախմբի հետ քննարկում որոշ տեսարաններ, ուղղում հերոսների կերպարները և օգնում հագուստ ընտրելու հարցում»,- պատմել է դերասանուհին։
Բացի ռեժիսորական կարիերայից, Յոհանսոնը ստեղծել է One and Only Singles երաժշտական խումբը, և այժմ ընթանում են առաջին ալբոմի ստեղծման աշխատանքները։










