Վիեննայում կցուցադրվի մեկ տոննա քաշով ոսկե մետաղադրամ

13:35 • 08.01.14

Վիեննայի Արվեստների պատմության թանգարանում հունվարի 21-ից, ընդամենը 5 օր հնարավոր կլինի տեսնել աշխարհի ամենամեծ ոսկե մետաղադրամը, հայտնում է «Комсомольская правда»-ն։

 

Մետաղադրամը կշռում է մեկ տոննա և ձուլվել է ավստրալական Պերտ քաղաքում։

 

Այժմ այն գնահատվում է մոտ 1 մլն ավստրալական դոլար, սակայն դրա իրական արժեքը նշել դժվար է՝ պատմական նշանակության պատճառով։

 

Մետաղադրամի մի մասում պատկերված է կենգուրու և գրված է՝ AUSTRALIAN KANGAROO 1 TONNE 9999 GOLD։ Հակառակ կողմում պատկերված է Մեծ Բրիտանիայի Էլիզաբեթ 2-րդ թագուհին։