Դեմիան Հերսթը Միկի Մկնիկի «բարեգործական» դիմանկարն է նկարել. The Telegraph
Փետրվարին Christie’s աճուրդում կվաճառվի բրիտանացի նկարիչ Դեմիան Հերսթի՝ Walt Disney-ի հայտնի կերպար Միկի Մկնիկի նկարը, գրում է gazeta.ru-ն՝ հղում անելով The Telegraph-ին: Աճուրդը կանցկացվի Kids Company բարեգործական կազմակերպության օգտին:
Նկարի չափերը 2-ը 1 մետրի վրա են, այն նկարվել է փայլուն ներկով: Ավելի վաղ Միկի Մկնիկը ոգեշնչել է 20-րդ դարի այնպիսի նկարիչների, ինչպիսիք են Էնդի Ուորհոլը և Ռոյ Լիխտենշտեյնը:
Բրիտանացի նկարիչ և ձեռնարկատեր Դեմիան Հերսթը 48 տարեկան է: Sunday Times-ի գնահատականով՝ նա ամենահարուստ նկարիչն է աշխարհում։










