«Գրեմմի-2014» մրցանակաբաշխության կազմակերպիչները հայտարարել են արտիստների անունները

12:18 • 09.01.14

«Գրեմմի - 2014» 56-րդ երաժշտական մրցանակաբաշխությունը կկայանա հունվարի 26-ին, և կազմակերպիչները շարունակում են բացահայտել արտիստների անունները։ Այս տարի բեմում կհայտնվեն երաժշտական ոլորտի ամենատարբեր ժանրերի ներկայացուցիչներ, գրում է loveradio.ru-ն։

 

Հայտնի է դարձել, որ այս տարի ելույթ կունենա նորզելանդացի երգչուհի Lorde-ը, ով ներկայացված է միաժամանակ 4 անվանակարգերում՝ «Տարվա ձայնագրություն», «Տարվա երգ», «Լավագույն կատարում փոփ ոճում» և «Լավագույն վոկալային փոփ ալբոմ»։

 

Այս տարի սպասվում է նաև Daft Punk խմբի կատարումը Սթիվի Ուանդերի հետ։ Հայտնի է դարձել ևս մեկ հյուրի մասին՝ Քեթի Փերին։ Բլոգերները ենթադրում են, որ երգչուհին կներկայացնի իր վերջին Dark Horse երգը։

 

Երեկոյի ընթացքում բեմում ելույթ կունենան նաև Ռոբին Թիկը, Փինքը, Քենդրիք Լամարը, Metallica և Imagine Dragons խմբերը։